Սարգսյան Իռեն
Ծնվել է 1984 թվականին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
2006 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը:
2008 թվականին ավարտել է Երևանի Մանց համալսարանի մագիստրատուրան:
2006 թվականին ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան և այն ավարտել 2010 թվականին:
2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը "Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրաիրավական հիմունքները" թեմայով, հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու:
2007 թվականին աշխատել է "Եվրոստան Ույուտ" ՍՊ ընկերությունում որպես իրավաբան:
2008 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որպես դատավորի օգնական:
2010 թվականից հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ (արտոնագիր 1088):
2010 թվականից հանդիսանում է Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:
2012 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Երևանի <<Աջափնյակ>> նոտարական տարածքի նոտար:
2012 թվականին աշխատել է Դելիկտ ՍՊԸ-ում, որպես փաստաբանական գրասենյակի տնօրեն:
2012 թվականից մինչև 2013 թվականը դասախոսել է ՀՀ Ոստիկանության ակադեմիայում:
2013 թվականից մինչ օրս դասախոսում է ՀՀ Փաստաբանական դպրոցում:
2013 թվականից մինչ օրս հանդիսանում է Երևանի Մանց համալսարանի գիտական խորհրդի քարտուղար:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր գիտական հանդեսներում:
Ուսանել է Հնդկաստանի ԹԱԹԱ ինստիտուտում, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում, Եվրոպայի Խորհրդի ամառային ժողովրդավարական համալսարանում: