ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Նոտարի երդումը

Մեր Մասին » Նոտարի երդումը

Նորանշանակ նոտարը տալիս է հանդիսավոր երդում:


Երդման խորհուրդը կայանում է հետևյալում.
Նորանշանակ Նոտարն առավել պատասխանատվությամբ է մոտենում իրեն վստահված դիրքին,
Երդումը միանշանակ նպաստում է նորանշանակ Նոտարի կողմից իրեն վստահված դիրքի կարևորությանն ու առանձնահատկությանը:
Երբ նոտարը հանդիսավոր արարողությամբ` իր հանդեպ բարձր պատասխանատվության զգացումով տալիս է երդում, նա բարոյական պատասխանատվությամբ է լցվում ոչ միայն իր, այլ նաև իր շրջապատի հանդեպ: Սա նպաստում է, որ Պետության կողմից իրեն վստահված աշխատանքին նոտարն առավել ազնվորեն և բարեխղջորեն վերաբերվի, իր կողմից վավերացված փաստաթղթերում ցուցաբերի նոտարական պրոֆեսիոնալիզմ և իրավաբանի բարձր որակավորում:

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ստանձնելով նոտարի պաշտոնը, երդվում եմ.
- գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և պահպանել լատինական նոտարիատի միջագային միության սկզբունքները, պահպանել նոտարական գաղտնիքը և նոտարական էթիկայի կանոնները.
-լիազորություններս իրականացնելիս լինել արդար և անկողմնակալ.
-կատարել ծառայողական պարտականություններս՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով խղճիս և պատվիս հետ,
-միշտ և ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը»:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ