ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ո՞ր կառույցն է իրականացնում նոտարների թեկնածուների որակավորման uտուգումները:
Ո՞ր կառույցն է իրականացնում նոտարների թեկնածուների որակավորման uտուգումները: Ո՞ր կառույցն է իրականացնում նոտարների թեկնածուների որակավորման uտուգումները:

ՀՀ արդարադատության նախարարությունը իրականացնում է նոտարների թեկնածուների, նոտարական գործողություններին մաuնակցող թարգմանչի, սնանկության գործով կառավարչի որակավորման uտուգումներ և տալիս համապատասխան որակավորման վկայականներ: Որակավորման ստուգումների վերաբերյալ նախապես հայտարարություն է տարածվում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի միջոցով ՝ www.moj.am:

 

ՀՀ արդարադատության նախարարությունը իրականացնում է որակավորման ստուգման հետևյալ աշխատանքները.

  1. Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքներ և տալիս համապատասխան որակավորման վկայականներ` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմումը` վերախմբագրված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշմամբ:
  2. Նոտարական գործողություններին մաuնակցող թարգմանչի որակավորման uտուգման աշխատանքներ և տալիս է համապատասխան տեղեկանք` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու» N 193 որոշումը:
Հնարավոր է արդյո՞ք ժառանգություն ընդունել կամ ժառանգությունից հրաժարվել ներկայացուցչի (լիազորված անձի) միջոցով:
Հնարավոր է արդյո՞ք ժառանգություն ընդունել կամ ժառանգությունից հրաժարվել ներկայացուցչի (լիազորված անձի) միջոցով: Հնարավոր է արդյո՞ք ժառանգություն ընդունել կամ ժառանգությունից հրաժարվել ներկայացուցչի (լիազորված անձի) միջոցով:

Այո, ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:

Նույնը վերաբերում է նաև ժառանգությունից հրաժարվելուն. ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

Եթե արդեն հրաժարվել եմ ժառանգությունից, կարո՞ղ եմ նորից այն ընդունել,  երբ ժառանգության ընդունման վեց ամսյա ժամկետը դեռ չի անցել:
Եթե արդեն հրաժարվել եմ ժառանգությունից, կարո՞ղ եմ նորից այն ընդունել, երբ ժառանգության ընդունման վեց ամսյա ժամկետը դեռ չի անցել: Եթե արդեն հրաժարվել եմ ժառանգությունից, կարո՞ղ եմ նորից այն ընդունել, երբ ժառանգության ընդունման վեց ամսյա ժամկետը դեռ չի անցել:

Ոչ չեք կարող:

Արդյոք ո՞րն է համարվում ժառանգություն ընդունելու համար սահմանված ժամկետը:
Արդյոք ո՞րն է համարվում ժառանգություն ընդունելու համար սահմանված ժամկետը: Արդյոք ո՞րն է համարվում ժառանգություն ընդունելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ Քաղացիական օրենսգրքի 1227 հոդվածով ժառանգության ընդունման ժամկետ է սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքը: Եթե ժառանգության իրավունքը այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգների հրաժարվելու դեպքում, ապա կարող են ընդունել վեց ամսվա ժամկետի մնացած մասով, իսկ եթե երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:

Այլ կերպ ասած՝ անձի մահից հետո վեցամսյա ժամկետնում ժառանգները պետք է ներկայանան ժառանգատուի /մահացած անձի/ բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնեն ժառանգության ընդունման և/կամ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում:

Ին՞չ հետևանքներ է առաջացնում ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը
Ին՞չ հետևանքներ է առաջացնում ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը Ին՞չ հետևանքներ է առաջացնում ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը

Ժառանգը հրաժարվելով իրեն հասանելիք ժառանգությունից այլևս չի կարող այն ընդունել և/կամ ետ պահանջել հրաժարվելու դիմումը նոտարից, պարզաբանելով որ սխալ է գործել հրաժարվելով ժառանգությունից:

Կարո՞ղ է արդյոք անձը իր  հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, հետագայում վերացնել կամ փոփոխել կտակը, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները:
Կարո՞ղ է արդյոք անձը իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, հետագայում վերացնել կամ փոփոխել կտակը, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները: Կարո՞ղ է արդյոք անձը իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, հետագայում վերացնել կամ փոփոխել կտակը, զրկել ժառանգությ...

Այո, քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ընդ որում նա պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:

Քաղաքացու այդ իրավունքը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով: Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Ինչու՞մն է կայանում կտակի և նվիրատվության տարբերությունը
Ինչու՞մն է կայանում կտակի և նվիրատվության տարբերությունը Ինչու՞մն է կայանում կտակի և նվիրատվության տարբերությունը

Կտակ

Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտումը: Կտակ կազմելու պարագայում կտակարարի մահից հետո կտակված գույքը ժառանգաբար փոխանցվում է: Մինչև մահը կտակարարարը ազատորեն կարող է տիրապետել, տնօրինել, կառավարել կտակված գույքը: Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:

Նվիրատվություն

Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն, կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: Նվիրատվության դեպքում նվիրվող գույքի նկատմամբ նվիրատուի սեփականության իրավունքը փոխանցվում է Նվիրառուին:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ