Ծառայություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2011 թվականի N 733-Ն
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 919-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման.
2) սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում նոտարի կողմից իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման համար կարող է լրացուցիչ գանձվել սույն որոշմամբ հաստատված սակագների 37-րդուղղ կետով նախատեսված վճարը.
3) նոտարի կողմից իր գրասենյակից դուրս նոտարական գործողություններ կատարելու դեպքում կարող է գանձվել լրացուցիչ վճար` ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով.
4) նոտարի կողմից վավերացված նոտարական փաստաթղթերում թույլ տրված գրավրիպակների, թվաբանական սխալների ուղղումը և արդյունքում նոր նոտարական փաստաթղթերի տրամադրումը համապատասխան նոտարի կողմից կատարվում է անվճար.
5) նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը.
6) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում.
7) սույն որոշման հավելվածի 19-րդ, 20-րդ, 20.1-ին, 26-րդ, 26.2-րդ, 37-րդ և 39-րդ կետերով նախատեսված՝ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաշվարկվում են համապատասխան կետերով նախատեսված սակագների նվազագույն չափերով՝ անկախ նոտարական տվյալ գործողության կամ ծառայության բարդության կամ աշխատատարության՝
ա. սոցիալապես անապահով ընտանիքների (անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամների համար,
բ. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար,
գ. կենսաթոշակառուների համար,
դ. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:
(2-րդ կետը լրաց. 26.01.17 N 55-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին» N 919-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2011 թ. հունիսի 2 |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման |
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
| Նոտարական գործողության տեսակը | Նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակիցը (բացառությամբ դեպոզիտ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսի) |
| 1. Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար` |
|
| 1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում | 0.5 |
| 2) այլ անշարժ գույքի դեպքում | 10-15 |
| 3) ավտոտնակի դեպքում | 6-8 |
|
4) անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն (բացառությամբ գյուղատնտեսական |
|
| ա. առաջին հերթի ժառանգների համար | 5-7 |
| բ. երկրորդ հերթի ժառանգների համար | 7-9 |
| գ. այլ անձանց համար | 10-15 |
| դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար |
1 |
|
5) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նվիրատվություն կամ նվիրաբերություն |
0.5 |
| 2. Շարժական գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար` |
|
| 1) ավտոտրանսպորտային միջոցների համար | 5-8 |
| 2) այլ շարժական գույքի համար | 2-5 |
| 3. Ռենտայի պայմանագրերը վավերացնելու համար | 5-7 |
|
4. Անշարժ գույքի միավորման պայմանագրերը վավերացնելու համար՝ |
|
| 1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում | 0.5-1 |
| 2) այլ անշարժ գույքի դեպքում | 10-12 |
| 5. Անշարժ գույքի բաժանման պայմանագրերը վավերացնելու համար` | |
| 1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում | 0.5-1 |
| 2) այլ անշարժ գույքի դեպքում | 10-12 |
|
6. Անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց |
|
| 1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում | 0.5-1 |
| 2) բնակելի տարածության դեպքում՝ | |
| ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է | 5-8 |
| բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են | 8-10 |
| 3) ոչ բնակելի նշանակության շենքի կամ շինության դեպքում՝ | |
| ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է | 10-12 |
| բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են | 12-15 |
|
7. Շարժական գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար |
4-6 |
|
8. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը վավերացնելու համար |
8-10 |
| 9. Գրավի պայմանագրերը վավերացնելու համար՝ | |
| 1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում | 0.5-1 |
| 2) շարժական գույքի գրավիուղղ դեպքում | 6-9 |
| 3) անշարժ գույքի հիփոթեքի դեպքում | 10-12 |
| 4) իրավունքների գրավի դեպքում | 4-6 |
| 5) կոշտ գրավի դեպքում | 8-10 |
| 6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում | 6-8 |
| 7) գրավի այլ տեսակների դեպքում | 3-5 |
| 10. Երաշխավորության պայմանագրերը վավերացնելու համար | 5 |
| 11. Փոխառության պայմանագրերը վավերացնելու համար | 4-6 |
|
12. Կառուցապատման իրավունքի պայմանագրերը վավերացնելու համար |
8-10 |
|
13. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերը վավերացնելու համար` |
|
| 1) շարժական գույք | 4-6 |
| 2) անշարժ գույք | 10-12 |
| 14. Նախնական պայմանագրերը վավերացնելու համար | 7-9 |
|
15. Պայմանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու, պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը, պայմանագրերը վավերացնելու համար |
2-8 |
|
16. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ հայտնի դոնորի միջև պայմանագրերը վավերացնելու համար |
20-22 |
| 17. Խառը պայմանագրերի վավերացման համար | 10-15 |
| 18. Այլ գործարքների վավերացման համար | 6-10 |
| 18.1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները ներկայացնելու համար՝ | 3 |
| 19. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար` | |
| 1) առաջին հերթի ժառանգների համար` | |
| ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում | 3-5 |
| բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում | 5-8 |
| գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում | 8-15 |
| 2) երկրորդ հերթի ժառանգների համար` | |
| ա. ժառանգական զանգվածում 1-3 միավոր գույքի դեպքում | 5-8 |
| բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում | 8-10 |
| գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում | 10-15 |
| 3) այլ անձանց համար | 10-15 |
| 19.1. Բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը չեղյալ համարելու համար
|
5-10 |
|
19.2. Կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար |
1-5 |
| 20. Լիազորագրեր վավերացնելու համար` | |
|
1) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր |
1-5 |
|
2) շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների տնօրինման) իրավունքի լիազորագրեր |
0.5-1.5 |
|
3) ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքի լիազորագրեր |
2-3 |
|
4) գույքային իրավունքների կառավարման լիազորագրեր |
1-3 |
| 5) այլ լիազորագրեր | 0.5-2 |
|
20.1. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում վավերացնելու համար |
0.5-1 |
|
21. Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար |
10-30 |
|
22. Փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը վավերացնելու համար |
2-8 |
|
23. Փաստաթղթերի պատճենները և դրանցից քաղվածքները վավերացնելու համար՝ |
|
| 1) մեկ էջի համար և, | 1 |
| 2) մեկից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար՝ | |
| ա. նոտարական գրասենյակում պատճենահանվելու դեպքում | 0.1 |
| բ. այլ դեպքերում | 0.5 |
|
24. Փաստաթղթերի վրա յուրաքանչյուր ստորագրության իսկությունը |
0.5-1 |
|
24.1. Իր կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու համար |
0.5 |
| 24.2. Քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ հայտարարության վրա եղած ստորագրության իսկությունը վավերացնելու համար | 0.1 |
|
25. Թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության |
0.5 |
| 26. Կտակի վավերացման համար | 2-5 |
| 26.1. Կտակը վերացնելու մասին դիմումի վավերացման համար | 1 |
|
26.2. Կտակը փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումի վավերացման համար |
2-5 |
|
27. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալու համար |
2-5 |
| 28. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու համար |
2 |
|
29. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու համար |
2 |
|
30. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը հաստատելու համար |
2 |
|
31. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելու համար |
1 |
|
32. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ փոխանցելու համար |
3 |
|
33. Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի, և վկայագիր տալու համար |
դեպոզիտ գումարի 0.5-1 տոկոսը |
| 33.1. Պետական մարմինների և (կամ) պետական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից դրամական գումար դեպոզիտ փոխանցելու և նոտարի կողմից այն ընդունելու համար` | դեպոզիտ գումարի 0.5-1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2,000 ՀՀ դրամ |
|
34. Փաստաթղթեր ի պահ ընդունելու համար (յուրաքանչյուր օրը) |
0.3-0.5 |
| 35. Ապացույցների ապահովման համար՝ | |
|
1) նոտարական վավերացմամբ փաստաթուղթ կազմելու համար և, |
4 |
| 2) նոտարի աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար |
6 |
|
36. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի |
5-25 |
|
37. Անձանց առաջարկությունների |
5-10 |
| 38. Կատարողական մակագրության թերթ տալու համար |
5-10 |
| 38.1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու համար | 5-10 |
|
39. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար՝ |
|
|
1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար |
5-30 |
|
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար |
5-30 |
|
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար |
5-30 |
|
4) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար |
5-30 |
|
5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար |
5-30 |
|
6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար |
5-30 |
|
7) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերը հաստատելու համար |
5-30 |
*Հարգելի՛ քաղաքացի, տեղեկացնում ենք, որ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագները չեն ներառում ԱԱՀ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ III
Պետական տուրքի գանձման օբյեկտները
| Հոդված 11. | Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը |
Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`
| 1. | անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար` | |
| ա) | գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| բ) | այլ անշարժ գույքի | բազային տուրքի հնգապատիկի չափով |
| 2. | անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար` | |
| ա) | գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև հանրակացարանների համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| բ) | բնակարանների համար | բազային տուրքի չափով |
| գ) | այլ անշարժ գույքի համար | բազային տուրքի հնգապատիկի չափով |
| 3. | ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար` | |
| ա) | առաջին հերթի ժառանգներին | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| բ) | երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին | բազային տուրքի եռապատիկի չափով |
| գ) | այլ անձանց | բազային տուրքի հնգապատիկի չափով |
| 4. | գրավի (բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի) պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 5. | անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար | բազային տուրքի չափով |
| 6. | գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| 7. | գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| 8. | այլ պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 8.1. | էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| 9. | կտակների վավերացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 10. | ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի վավերացման համար` | |
| ա) | առաջին հերթի ժառանգներին | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| բ) | երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին | բազային տուրքի եռապատիկի չափով |
| գ) | այլ անձանց | բազային տուրքի հնգապատիկի չափով |
| 10.1. | կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար |
բազային տուրքի |
| 11. | անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր վավերացնելու համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
| 12. | շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 13. | գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար | բազային տուրքի չափով |
| 14. | ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար` | |
| ա) | առաջին հերթի ժառանգներին | բազային տուրքի չափով |
| բ) | երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին | բազային տուրքի հնգապատիկի չափով |
| գ) | այլ անձանց | բազային տուրքի քսանապատիկի չափով |
| 15. | ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար` | |
| ա) | առաջին հերթի ժառանգներին | բազային տուրքի չափով |
| բ) | այլ անձանց | բազային տուրքի երեսնապատիկի չափով |
| 16. | այլ լիազորագրերի վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| 17. | ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 18. | փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| 19. | փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար | բազային տուրքի երեսուն տոկոսի չափով |
| 20. | փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
| 21. | առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև կնքված համաձայնության վավերացման համար | բազային տուրքի հնգապատիկի չափով |
| 21.1. |
կատարողական մակագրության թերթ տալու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
| 21.2. |
իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի |
|
| ա) |
անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| բ) |
անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| գ) |
ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| դ) |
ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| ե) |
իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| զ) |
սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 21.3. |
գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար |
բազային տուրքի չափով |
| 21.4. | քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում նոտարական գրասենյակում տեղում ստորագրություն տալու դեպքում քաղաքացու ստորագրության իսկության վավերացման համար | յուրաքանչյուր ստորագրության համար՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով |
| 22. | նոտարական այլ գործողությունների համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ
Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.
բ) պետությանը կամ համայնքին ժառանգության իրավունքով անցած գույքի մասին նրանց վկայագիր, ինչպես նաև դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.
գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`
- բնակելի տունը` հողամասով բնակարանը կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայն անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ,
- ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները, կենսաթոշակները.
դ) ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար.
ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.
է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամություն ունեցող անձինք և այն անձինք, որոնք դարձել են հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզան հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամություն ունեցող անձինք, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
ը) (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-27-Ն)
թ) սեփականատերերն ու օգտագործողները` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.
ժա) սեփականատերը` օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար.
ժգ) սեփականատերերը և օգտագործողները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար.
ժդ) Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար.
ժե) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար.
ժզ) ռազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ դատարանի կողմից մահացած ճանաչված զինծառայողի կամ այլ քաղաքացու ժառանգի դիմումի հիման վրա ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարման, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տրամադրելու, սույն օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ (բացառությամբ նվիրատվության պայմանագրերի վավերացման), 17-րդ և 21.2-րդ մասերով նախատեսված նոտարական գործողություններ իրականացնելու համար: