Գևորգյան Սիրվարդ
Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:
2000 թվականին ավարտել է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2000 թվականից մինչև 2006 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:
2011 թվականից մինչև 2013 թվականը սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում:
2005 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
2009 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավախորհրդատու:
2012 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում, որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
2015 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
2017 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության նախարարության Երևան քաղաքի «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար։
2018 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար՝ նստավայրը՝ Կենտրոն 5։