Նոտարներ » Մուրադյան Լիլիթ Ասատուրի
Մուրադյան Լիլիթ Ասատուրի
Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:
1985-1989 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ոչ պարենային ապրանքների ապահովագրություն և առևտրի կազմակերպման ֆակուլտետում:
1997-2001 թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
1989-1992 թթ. աշխատել է «Հայսպորտապրանքներ մանրամեծածախ միավորումում»՝ որպես ապրանքագետ:
1992 -2012 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության կենսաթոշակների և իրավական ապահովման բաժնում՝ որպես ավագ տեսուչ:
2013-2018 թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:
2018 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ Կենտրոն և Նորք-Մարաշ) նոտար:
2019 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ նոտարների ընդհանուր ժողովում ընտրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահի պաշտոնում՝ 4 տարի ժամկետով։
2023 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ նոտարների ընդհանուր ժողովում վերընտրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահի պաշտոնում՝ 4 տարի ժամկետով։