Նոտարներ » Կիրակոսյան Անժելա Յուրիկի
Կիրակոսյան Անժելա Յուրիկի
Ծնվել է 1974 թվականին Վանաձոր քաղաքում:
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի <<Անգլերեն և գերմաներեն լեզուներ>> բաժնում:
2005 թվականից մինչև 2008 թվականը սովորել է Վանաձոր քաղաքի <<Մխիթար Գորշ>> հայ ռուսական միջազգային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում:
1990 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է <<Հաղպատ>> նախագծա-շինարարական արվեստանոցում, որպես պատճենահանող:
1996 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է Վանաձոր քաղաքի թիվ 24 միջնակարգ դպրոցում, որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:
2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է Վանաձոր քաղաքի թիվ 24 միջնակարգ դպրոցում, որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:
2006 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է Վանաձորի նոտարական գրասենյակում , որպես օպերատոր:
2008 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարդատության Նախարարության Լոռու մարզի <<Վանաձոր>> նոտարական տարածքի նոտար: