Պալատի ընթացիկ կազմակերպականտնտեսական գործունեությունն ապահովելու նպատակով ձևավորվում է աշխատակազմ և նշանակվում է աշխատակազմի ղեկավար:
Աշխատակազմի ղեկավար չի կարող նշանակվել նոտարի պաշտոն զբաղեցնող անձը:
Աշխատակազմի ղեկավարը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:
Աշխատակազմի ղեկավարը ենթակա է և հաշվետու Պալատի նախագահին և վարչությանը:
Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է Պալատի նախագահի կողմից՝ վարչության համաձայնությամբ:
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվող անձի՝ պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով, սահմանվում է փորձաշրջան մինչև երեք ամիս ժամկետով:
Աշխատակազմի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել Պալատի վարչության որոշմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Աշխատակազմի ղեկավարն իր իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր է գործել՝ ելնելով Պալատի շահերից, բարեխիղճ և ողջամիտ: Աշխատակազմի ղեկավարը պատասխանատվություն է կրում իր լիազորությունները սահմանազանցելու կամ չարաշահելու հետևանքով Պալատին պատճառված գույքային վնասի համար:
Աշխատակազմի ղեկավարը՝
1) ղեկավարում է Պալատի աշխատակազմի ընթացիկ աշխատանքը.
2) վարում է Պալատի եկամուտների ու ծախսերի և Պալատի անդամների անդամավճարների հաշիվը.
3) վարում է նոտարների անձնական գործերը.
4) կազմակերպում է վարչության նիստերի անցկացումը.
5) կազմակերպում է նոտարների վերապատրաստման դասընթացների հետ կապված գործընթացը,
6) ամփոփում է Պալատի աշխատանքային տարեկան ծրագրերի վերաբերյալ Հանձնաժողովներից և Վարչությունից ստացված տեղեկատվությունը .
7) Պալատի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա ներկայացնում և պաշտպանում է Պալատի շահերը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
8) Պալատի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա կնքում է գործարքներ.
9) օրենքով սահմանված դեպքերում և կարգով Պալատի անունից տրամադրում է տեղեկատվություն.
10) կազմում և Պալատի վարչությանը ներկայացնում է հաշվետվություններ, ստանում և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկում նոտարների հաշվետվությունները.
11) տալիս է ցուցումներ, որոնք պարտադիր են Պալատի աշխատակիցների համար,
12) Պալատի վարչությանը ներկայացնում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը,
13) պատասխանատվություն է կրում աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկատվությունը պահպանելու համար.
14) հետևում է վարչության որոշումների ժամանակին և պատշաճ կատարմանը.
15) իրականացնում է այլ լիազորություններ, որոնք բխում են Պալատի ընդհանուր ժողովի, նախագահի և վարչության որոշումներից և սույն կանոնադրությունից.