ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԳԱՅԱՆԵ ԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՎԵԲԻՆԱՐԻՆ

ԳԱՅԱՆԵ ԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՎԵԲԻՆԱՐԻՆ

14/10/2026

ՀՀ նոտարական պալատի անդամ, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը մասնակցել է կազմակերպության նախաձեռնած վեբինարին: Հերթական վեբինարի ընթացքում ԱՊՀ երկրների նոտարական համայնքների ներկայացուցիչները քննարկել են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի ժառանգության և ժառանգական պլանավորման հետ կապված մի շարք հարցեր:
Վեբինարի ընթացքում ԱՊՀ երկրների նոտարները ներկայացրել են իրենց երկրներում համատեղ սեփականություն հանդիսացող գույքի ժառանգման հետ կապված իրավակարգավորումների և նոտարական պրակտիկայի առանձնահատկությունները:
Թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ՀՀ նոտարական պալատի անդամ Գայանե Ազարյանը՝ ներկայացնելով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի ժառանգման օրենսդրական կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում: Գայանե Ազարյանն անդրադարձ է կատարել ընդհանուր համատեղ սեփականության իրավական սահմանմանը, նման գույքի ժառանգման առանձնահատկություններին և ամուսինների գույքային իրավունքների պաշտպանությանը։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ