ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԳԱՅԱՆԵ ԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԳԱՅԱՆԵ ԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԻՆ

12/10/2026

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատար Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի հրավերով ՀՀ նոտարական պալատի անդամ Գայանե Ազարյանը տեսակապով մասնակցել է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի նիստին:
ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատարի գլխավորած աշխատանքային խմբի նիստի ընթացքում Գայանե Ազարյանը հանդես է եկել «ՀՀ-ում անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ նոտարական գործողությունների կատարումը» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում անչափահասների մասնակցությամբ նոտարական գործողությունների կատարման առանձնահատկությունները և իրավակարգավորումները։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրական կարգավորումներում և նոտարական պրակտիկայում առկա ընդհանրություններին և տարբերություններին, որոնք կարևոր նշանակություն ունեն երկու երկրների փորձի համեմատական ուսումնասիրության և փոխանակման տեսանկյունից։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ