ՀՀ փաստաբանական ակադեմիայի նախապատրաստական դեպարտամենտի «Փաստաբանական վարպետություն» ուսումնական ծրագրի ուսանողները՝ Ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ, այցելել են ՀՀ նոտարական պալատ։ Ուսանողները շրջել են Պալատում, ծանոթացել ՀՀ նոտարական պալատի գործունեության բնույթին և աշխատանքների կազմակերպման սկզբունքներին։
ՀՀ նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսանողներին ներկայացրել է նոտարի դերն իրավական համակարգում, նոտարի գործունեության առանձնահատկությունները, նոտարական ծառայությունները, նոտարի իրավասությունների և պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև նոտարին ներկայացվող մասնագիտական պահանջները։
Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի և քննարկումների ձևաչափով։