ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

21/10/2026

«Երևան» նոտարական տարածքի նոտար Ռուզաննա Տոնոյանն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Լատինական նոտարիատի միջազգային միության էթիկայի հանձնաժողովի նիստին: Ռուզաննա Տոնոյանն այս հանձնաժողովի անդամ է ընտրվել 2026 թվականի փետրվարին Մեխիկոյում կայացած Լատինական նոտարիատի միջազգային միության նիստի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով։
2026 թվականի հոկտեմբերի 14-17-ը Ալբանիայում տեղի ունեցած Լատինական նոտարիատի միջազգային միության միջոցառումների շրջանակում Միության էթիկայի հանձնաժողովը գումարել է աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվել են նոտարի անկախությանն ու անաչառությանը, ինչպես նաև մասնագիտական գաղտնիքի պահպանմանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում նախանշվել են հանձնաժողովի հետագա գործունեության հիմնական ուղղությունները, որոնցից յուրաքանչյուրի համար պետք է ձևավորվի աշխատանքային խումբ՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկներ մշակելու նպատակով։ Հանձնաժողովի նիստի ընթացքում ընդգծվել է նաև Լատինական նոտարիատի միջազգային միության շրջանակում նոտարական էթիկայի վերաբերյալ միջազգային համաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ