ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ և ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻՆ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ և ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻՆ

20/10/2026

Հոկտեմբերի 16–17-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ պետությունների նոտարական համայնքների ներկայացուցիչների ընդհանուր ժողովի և Գլխավոր խորհրդի համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են եղել նաև նոտարներ Սամվել Ղարիբյանն ու Դիաննա Բեգլարյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Լատինական նոտարիատի միջազգային միության հետագա գործունեության հիմնական ուղղությունները, ներկայացվել է 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունը։ Հաստատվել է նաև Միության 2027 թվականի բյուջեն, ինչպես նաև վերանայվել են անդամավճարների սահմանման սկզբունքները։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև Միության կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հետ կապված հարցեր։
Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են նաև նոտարական գործունեության արդի մարտահրավերները, այդ թվում՝ նոտարական ծառայությունների հասանելիությունը հեռավոր բնակավայրերում, նոտարի դերը կորպորատիվ իրավունքի ոլորտում, նոտարիատի թվայնացման, այդ թվում՝ թվային նույնականացման ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումները, ինչպես նաև նոտարի դերը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում։
Նիստերի շրջանակում ներկայացվել են նաև Միության հանձնաժողովների և աշխատանքային խմբերի գործունեության հաշվետվությունները։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ