ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՌՈԶԱ ԲԵԿՉՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

ՌՈԶԱ ԲԵԿՉՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

18/10/2026

«Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար, ՀՀ նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ռոզա Բեկչյանն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Լատինական նոտարիատի միջազգային միության սոցիալական ապահովության հանձնաժողովի նիստին։ Ռոզա Բեկչյանն այս հանձնաժողովի անդամ է ընտրվել 2026 թվականի փետրվարին Մեխիկոյում կայացած Լատինական նոտարիատի միջազգային միության նիստի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով։
2026 թվականի հոկտեմբերի 14-17-ը Ալբանիայում տեղի ունեցած Լատինական նոտարիատի միջազգային միության միջոցառումների շրջանակում Միության սոցիալական ապահովության հանձնաժողովը գումարել է աշխատանքային նիստ, որի ընթացքում հստակեցվել են հանձնաժողովի՝ 2026-2028 թվականների անելիքները։ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց երկրներում նոտարների սոցիալական ապահովության ոլորտում առկա իրավիճակը, գործող իրավակարգավորումները։ Առանձնահատուկ կարևորվել է միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը՝ լավագույն փորձի փոխանակման և սոցիալական ապահովության արդյունավետ մոդելների բացահայտման նպատակով։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ