«Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար, ՀՀ նոտարական պալատի միջազգային կապերի և նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի հրավիրված անդամ Արփինա Սիմոնյանն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Լատինական նոտարիատի միջազգային միության թեմաների և համագումարների հանձնաժողովի նիստին։ Արփինա Սիմոնյանն այս հանձնաժողովի անդամ է ընտրվել 2026 թվականի փետրվարին Մեխիկոյում կայացած Լատինական նոտարիատի միջազգային միության նիստի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով։
2026 թվականի հոկտեմբերի 14-17-ը Ալբանիայում կայացած Լատինական նոտարիատի միջազգային միության միջոցառումների շրջանակում գումարվել է նաև Միության թեմաների և համագումարների հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց առաջարկները հանձնաժողովի առաջիկա՝ 2026-2028 թվականների աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։ Սահմանվել են մասնագիտական հանձնաժողովի հիմնական առաջնահերթությունները։