ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆ

17/10/2026

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Լատինական նոտարիատի միջազգային միության կազմակերպած միջազգային կլոր սեղան-քննարկմանը, որը նվիրված էր նոտարական գործունեության ոլորտում արհեստական բանականության կիրառման անհրաժեշտությանը։ Միջազգային քննարկմանը մասնակցել են նաև նոտարներ Դիաննա Բեգլարյանն ու Սամվել Ղարիբյանը։
Կլոր սեղանի խորագիրն էր՝ «Նոտարիատը արհեստական բանականության դարաշրջանում․ գտնելով հավասարակշռություն արդյունավետության, պատասխանատվության և մասնագիտական անկախության միջև»։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նոտարիատի ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, այդ թվում՝ փաստաթղթերի մշակման և կրկնվող գործողությունների ավտոմատացման միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված ռիսկերին, այդ թվում՝ ոչ հավաստի տեղեկատվության ստեղծմանն ու ալգորիթմային շեղումներին։
Քննարկումների առանցքում են եղել նաև արհեստական բանականության կիրառման ընթացքում նոտարական գաղտնիքի պահպանման, անձնական տվյալների պաշտպանության հարցերը։ Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ պետությունների նոտարներն ու փորձագիտական համայնքի ներկայացուցիչները վերլուծել են նոտարիատի ոլորտում արհեստական բանականության արդյունավետ կիրառման գործնական հնարավորությունները՝ գլխավոր շեշտադրումը կատարելով արհեստական բանականության կատարած աշխատանքի նկատմամբ նոտարի վերահսկողության և մասնագիտական անկախության պահպանման անհրաժեշտության վրա։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ