Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ:
1991թ. սեպտեմբերի 21-ին մենք միասնաբար «այո» ասացինք անկախությանը։ Անկախության ձեռքբերումը մեր պատմության ամենափառավոր էջերից է, մեր գիտակցված որոշումը՝ ունենալու անկախ, ինքնիշխան պետություն: 35 տարի անց էլ անկախության պահպանումը պետք է լինի մեր համազգային նպատակն ու ամենօրյա ընտրությունը:
Մաղթում ենք մեր երկրին խաղաղություն, կայունություն և բարգավաճում։ Թող մեր գալիք բոլոր սերունդները բախտավորություն ունենան ապրելու անկախ և հզոր հայկական պետությունում։