ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

01/09/2026

ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչներ, նոտարներ Սուսաննա Դանիելյանը, Ռոզա Բեկչյանը և Տաթևիկ Մինասյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել են միջազգային համաժողովի, որը նվիրված էր փողերի լվացման դեմ պայքարում նոտարների առանցքային դերին, մարտահրավերներին և միջազգային փորձին:
ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը միջազգային համաժողովին մասնակցել է Ղրղզստանի Հանրապետության նոտարական պալատի և Նոտարական համագործակցության միջազգային հանձնաժողովի հրավերով:
Համաժողովի առանցքային թեման եղել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում նոտարի դերը, որի շրջանակում ներկայացվել են մասնակից պետություններում ձևավորված պրակտիկան, օրենսդրական կարգավորումները, մասնագիտական մարտահրավերները և դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմները։ Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև փողերի լվացման դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնման հարցերը։ Միջոցառման ընթացքում կարևորվել է նոտարի դերը կասկածելի գործարքների բացահայտման և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման գործում
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ