ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը տեսակապով մասնակցել են ԱՊՀ շրջանակում 2027 թվականին նախատեսված «Իրավական լուսավորության տարվա» միջոցառումների ծրագրի համաձայնեցման նպատակով ձևավորված փորձագիտական խմբի ամփոփիչ նիստին։
2027 թվականն ԱՊՀ երկրներում հռչակված է «Իրավական լուսավորության տարի», որի շրջանակում ԱՊՀ անդամ պետություններում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ ուղղված այդ երկրներում իրավական մշակույթի զարգացմանը և քաղաքացիների իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
«Իրավական լուսավորության տարվա» միջոցառումների շրջանակում փորձագիտական խմբի ամփոփիչ նիստի ընթացքում հաստատվել է նաև 2027 թվականի հունիսին Երևանում «Նոտարիատի դերը իրավական համակարգում» խորագրով միջազգային համաժողովի անցկացման՝ հայկական կողմի նախաձեռնությունը։