ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է «Չելշևյան ընթերցումներ» III գիտագործնական համաժողովին, որը նվիրված էր «Նոտարական վավերացմամբ ապացույցները դատական գործընթացում. տեսություն և իրավակիրառ պրակտիկա» և «Նոտարական և դատական ակտեր. հարաբերակցության հիմնախնդիրը» թեմաներին։
Համաժողովի ընթացքում Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել ծավալուն զեկույցով՝ «Նոտարիատի արդիականացումը Հայաստանի Հանրապետությունում. դատական համակարգի բեռնաթափումը և իրավունքների պաշտպանության արտադատական մեխանիզմների զարգացումը» թեմայով։ Վահե Հովհաննիսյանը միջազգային գործընկերներին և փորձագիտական համայնքին ներկայացրել է ՀՀ-ում նոտարիատի բարեփոխմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՀՀ նոտարի դերը դատական համակարգի բեռնաթափման գործընթացում։