ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐԻԱՏԸ և ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐԻԱՏԸ և ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

16/06/2026

ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 2026 թվականի հիմնական միջոցառումների շրջանակում Երևանում կայացել է «Էլեկտրոնային նոտարիատը և նոտարական գործունեության թվայնացումը» թեմայով միջազգային կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ նոտարական պալատը։
Միջոցառմանը տեսակապի միջոցով մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության մարմինների, նոտարական պալատների և նոտարական համայնքների ներկայացուցիչներ։
Միջազգային կլոր սեղան-քննարկման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։ Ընդգծելով նոտարիատի թվայնացման հրամայականը՝ Աննա Կարապետյանը հույս է հայտնել, որ փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող նմանատիպ միջոցառումները մեծապես կնպաստեն նոտարիատի թվայնացման նոր հնարավորությունների բացահայտմանը։
Իր ողջույնի խոսքում ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ընդգծել է, որ թվային փոխակերպումը ժամանակակից պետական և հանրային ինստիտուտների զարգացման կարևորագույն ուղղություններից է, իսկ նոտարիատը՝ որպես քաղաքացիների և պետության իրավական անվտանգության ապահովման առանցքային օղակ, ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում։ Լիլիթ Մուրադյանը կարևորել է մասնակից երկրների միջև մասնագիտական երկխոսությունը՝ ընդգծելով, որ նման հարթակները նպաստում են նոտարիատի զարգացման արդիական լուծումների ձևավորմանը։
Միջազգային հանդիպման մասնակիցներին տեսակապով ողջունել են նաև ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի պատասխանատու քարտուղար Իրինա Ցելիկովեցը և նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության նախագահ Ելենա Գրինկեվիչը։
Միջազգային հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարցուպատասխանի ձևաչափով։ ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով իրենց երկրներում նոտարական գործունեության թվայնացման փուլերը։ ՀՀ-ում նոտարիատի թվայնացմանն ուղղված բարեփոխումները և զարգացման հեռանկարները ծավալուն զեկույցով ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի անդամ, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ