ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05/07/2026

Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ նոտարական համայնքի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:
Սահմանադրությունը մեր ազգային ինքնության ու պետականահեն ինքնիշխանության խորհրդանիշն է, որը նաև հանդիսանում է օրենքի գերակայության երաշխիքը: Սահմանադրության ընդունումը դարձավ անկախ պետականություն ունենալու մեր դարավոր երազանքի իրավական ամրագրումը: Այն սահմանեց մեր պետության հիմքերը՝ իրավական, ժողովրդավարական և սոցիալական արժեքների վրա և որպես գերակա սկզբունք՝ ամրագրեց մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
ՀՀ նոտարական համայնքն իր մասնագիտական բարձր պատասխանատվությամբ շարունակելու է կարևոր դեր ունենալ պետության իրավական համակարգի կայացման գործում՝ մշտապես լինելով իրավական պետության կայացման առաջնագծում և հավատարիմ լինելով Մայր օրենքի տառին և ոգուն։ Մենք վստահ ենք, որ Սահմանադրության բացարձակ արժևորումն ու նվիրվածությունը սահմանադրական արժեքներին Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման երաշխիքն են:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ