ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

09/05/2026

Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա առթիվ:
Անուրանալի է հայ ժողովրդի դերը Մեծ հաղթանակի կերտման գործում. մենք ֆաշիզմին հաղթած ժողովուրդների առաջին շարքերում ենք. հարյուրից ավելի հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, զինվորական ամենաբարձր տիտղոսների: Ավելի քան 300 հազար հայորդի զոհվել է հանուն Մեծ հաղթանակի: Պատմության մեջ նրանց անունները գրվել են ոսկե տառերով:
Սիրելի՛ վետերաններ, խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք մեր ժողովրդի հաղթական ոգու կենդանի վկայությունն եք, մեր կողքին ապրող հերոսներ: Երախտապարտ ենք ձեզ մեզ հաղթանակած ժողովուրդների շարքին դասելու համար: Եղե՛ք առողջ և ձեր կենսագրությամբ ոգեշնչեք նոր սերնդին:
Շնորհավորում եմ նաև Մեծ հաղթանակի կերտման գործում իրենց ներդրումն ունեցած մեր հայրենակիցների ժառանգներին, որոնց շարքում նաև ՀՀ նոտարական պալատի մի շարք ներկայացուցիչներ կան:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ