Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի երկրորդ օրը ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջել է փաստաբանական գրասենյակների և գործընկեր կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել նրանց գործունեությանը:
ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունն իր տաղավարում ընդունել է քաղաքացիներին, պատասխանել նրանց հարցերին: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՀՀ նոտարական պալատի և նոտարների գործունեությանը, գործառույթների և իրավասության շրջանակին, ինչպես նաև նոտարիատի ոլորտի վերջին նորություններին։