ՀՀ փաստաբանների պալատի հրավերով ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ Անահիտ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի այցելուները, միջազգային հյուրերն ու փորձագետները ՀՀ նոտարական պալատի տաղավարում ծանոթացել են Պալատի և նոտարների գործունեությանը, գործառույթների և իրավասության շրջանակին, ինչպես նաև նոտարիատի ոլորտի վերջին նորություններին։
ՀՀ նոտարները պատասխանել են քաղաքացիներին հուզող մասնագիտական հարցերին։