ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն իր նոտարական գրասենյակում հյուրընկալել է Իսպանիայի նոտար Խավիեր Սեռանո Կոպետեին: Հանդիպման ընթացքում ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ու Պալատի անդամ, նոտար Ռոզա Բեկչյանն իսպանացի նոտարին ծանոթացրել են Հայաստանում նոտարի աշխատանքի կազմակերպման սկզբունքներին ու նոտարական գրասենյակներին ներկայացվող պահանջներին։
Խավիեր Սեռանո Կոպետեին ներկայացվել է նաև ՀՀ նոտարների գործառույթների շրջանակը, նոտարներին ներկայացվող մասնագիտական պահանջները, ՀՀ-ում նոտարների նշանակման կարգը և այլ հարցեր:
Հանդիպումը կազմակերպվել էր փորձի փոխանակման նպատակով: Իսպանիայի նոտարը ներկայացրել է նաև իր երկրի փորձը մի շարք մասնագիտական հարցերի վերաբերյալ: