ՀՀ նոտարական պալատի անդամ, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը մասնակցել է նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության նախաձեռնած վեբինարին:
Միջազգային վեբինարի թեման էր «ԱՊՀ երկրներում լիազորագրերի վավերացման կարգը», որի շրջանակում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում լիազորագրերի վավերացման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների կիրառությունը լիազորագրերի վավերացման գործընթացում:
ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում նոտարների կողմից լիազորագրերի վավերացման և դրանց կիրառման առանձնահատկությունները: Գայանե Ազարյանն անդրադարձել է նաև ՀՀ-ում ԱՊՀ անդամ այլ պետությունների նոտարների վավերացրած լիազորագրերի կիրառության հետ կապված դժվարություններին և առաջարկել գործընթացի պարզեցմանն ուղղված քայլեր: Թեմայի շրջանակում միջազգային գործընկերներին, հատկապես, հետաքրքրել է ՀՀ-ում նոտարական թարգմանիչների որակավորման ստուգման ընթացակարգն ու այն կարգավորող օրենսդրական դաշտը: