ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07/04/2026

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսպառ երջանկություն և բարօրություն։ Այս տոնը կոչված է արժևորելու կնոջ անփոխարինելի դերը՝ որպես կյանքի շարունակականության աղբյուր, ընտանիքի ամրության երաշխավոր և առողջ հասարակության ձևավորման հիմք:
Մայրությունը մեծագույն առաքելություն է՝ հիմնված սիրո և նվիրումի վրա: Մայրերն են դաստիարակում այն սերունդներին, որոնք կերտում են պետության ապագան: Սիրելի՛ մայրեր, թող ձեր տված ջերմությունն ու հոգատարությունը բազմապատկված վերադառնան ձեզ։
Խոնարհվում եմ հերոսածին մայրերի առաջ, որոնց անձնազոհությունն ու հայրենասիրությունը անչափելի են։ Երախտագիտությունս եմ հայտնում նաև այն մայրերին, որոնց որդիները պատվով կանգնած են հայրենիքի սահմաններին:
Այսօր մեր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը: Թող Աստծո օրհնությունն ուղեկից լինի բոլոր կանանց:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս լուսավոր տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, երջանկություն և մեծ հաջողություններ:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ