ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Գայանե Ազարյանը մասնակցել է միջազգային համաժողովի

Գայանե Ազարյանը մասնակցել է միջազգային համաժողովի

02/04/2026

ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը տեսակապով մասնակցել է միջազգային գիտագործնական համաժողովի, որը կազմակերպել էին ՌԴ դաշնային նոտարական պալատը և Մոսկվայի պետական համալսարանը: 

Միջազգային համաժողովը նվիրված էր Ռուսաստանում 1866 թվականի Նոտարիատի մասին կանոնադրության ընդունման 160-ամյակին և կրում էր «Ռուսական նոտարիատ. ավանդույթներ և զարգացում» խորագիրը: Միջոցառմանը մասնակցել են Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև տարբեր երկրների նոտարական պալատների նախագահներ և նոտարներ: Համաժողովի ընթացքում ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ նոտարիատի զարգացման փուլերը: Թեմայի շրջանակում Գայանե Ազարյանը պատմական ակնարկ է կատարել՝ ներկայացնելով, թե ինչ ազդեցություն է ունեցել Ռուսաստանում 1866 թվականին ընդունված Նոտարիատի մասին կանոնադրությունը հայկական նոտարիատի զարգացման վրա, ինչպես նաև անդրադարձել է այդ կանոնադրության այն դրույթներին, որոնք մինչ այսօր պահպանում են իրենց արդիականությունը:

Հայաստանում նոտարիատի բարեփոխումների թեմայի շրջանակում միջազգային գործընկերներին, հատկապես, հետաքրքրել է ՀՀ նոտարների կողմից իրավաբանական նշանակության փաստերի հաստատման ինստիտուտը, օրենսդրական կարգավորումներն ու այդ գործառույթի իրականացման ընթացակարգերը:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ