Տեղեկատու » Նորություններ » Մասնակցություն «Երկխոսություն. Աշխատաշուկան և Ռուս-հայկական համալսարանը» խորագրով համաժողովին
24/02/2026
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, ինչպես նաև նոտարներ Էլմիրա Դանիելյանը, Նոննա Քամալյանը, Արփինա Սիմոնյանը, Լիլիթ Դադայանը և Մերի Ղազարյանը Ռուս-հայկական համալսարանում մասնակցել են «Երկխոսություն. Աշխատաշուկան և Ռուս-հայկական համալսարանը» խորագրով համաժողովին: Համաժողովի կազմակերպիչը Ռուս-հայկական համալսարանն էր՝ նպատակ ունենալով վերլուծել կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին։ Համաժողովի ընթացքում ՀՀ նոտարները մասնակցել են մասնագիտական քննարկումների համալսարանի ներկայացուցիչների, դասախոսների, շրջանավարտների, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկման և հարցուպատասխանի ձևաչափով ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչներն անդրադարձել են նոտարի մասնագիտությանը ներկայացվող արդի պահանջներին, ներկայացրել նոտարիատի ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ մասնագիտական որակները, ինչպես նաև առաջարկներ, որոնք թույլ կտան կատարելագործել համալսարանի կրթական ծրագրերը՝ մասնագիտական արդի պահանջներին համապատասխան։