ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

23/02/2026

Կայացել է Նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի նիստը, որին տեսակապով մասնակցել է նաև Հասարակական խորհրդի անդամ, ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը:
ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհուրդը հաստատել է կազմակերպության 2026 թվականի գործողությունների պլանը, ինչպես նաև սպասվող միջոցառումների ժամանակացույցը: Այդ աշխատանքներում, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ակտիվ մասնակցություն է ունենալու ՀՀ նոտարական պալատը: 
Ընթացիկ տարում Նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության ուշադրության կենտրոնում են լինելու ԱՊՀ երկրների նոտարների մասնագիտական էթիկայի նորմերի հստակեցման, թվային ժառանգության ձևակերպման գործընթացում միասնական մոտեցումների մշակման, ինչպես նաև նոտարների միջև փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնման հարցերը, այդ թվում՝ կազմակերպության անդամ պետություններում նոտարների ստաժավորման ծրագրերի իրականացման, ինչպես նաև համատեղ մասնագիտական հոդվածների հրապարակման միջոցով:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ