Գիտեի՞ք, որ 2023 թվականից սկսած ՀՀ
նոտարներն են քննում 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները և դրանք բավարարելու դեպքում՝ արձակում են նաև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություններ:
Նախկինում այդ դիմումները քննում էին
դատավորները, բայց այս գործառույթը պետության կողմից նոտարներին վերապահելուց հետո մոտ 90 տոկոսով նվազել է դատարանների ծանրաբեռնվածությունը:
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը ներկայացնում է 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման գործառույթը նոտարներին վերապահելու առավելությունները: Մանրամասները՝ կից տեսանյութում: