Նոտարական համայնքի անունից Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին, գեներալներին, ազատամարտիկներին, ինչպես նաև նրանց ընտանիքներին և մեր ամբողջ ժողովրդին։
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ զինված ուժերի կազմավորումն ու կայացումը մեր անկախ պետականության կառուցման ամենապատասխանատու և վճռորոշ քայլերից մեկն էր։ Հայոց բանակը ձևավորվել է դժվար պայմաններում՝ մեր ազգի միասնականության, տոկունության և վճռականության շնորհիվ: Բանակն է մեր պետականության հարատևման գլխավոր երաշխավորը:
Մեր զինվորականներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն եմ մաղթում՝ ուղեկցված բարձր պատասխանատվությամբ և հայրենիքի հանդեպ պարտքի խոր գիտակցմամբ։ Մաղթում եմ, որ մշտապես ձեր թիկունքին զգաք պետության ու հասարակության հոգատարությունն ու աջակցությունը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս` Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ։ Մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում մեր երկրին:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հայորդիներին, որոնք իրենց կյանքն են վտանգել հանուն մեր ու մեր սերունդների կյանքի: Խոնարհվում եմ մեր նահատակների՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին։