Կազմակերպությունն ամփոփել է հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքը, քննարկել իրականացված ծրագրերի արդյունավետությունը, առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Ամփոփիչ նիստի ընթացքում հաստատվել է կազմակերպության 2026 թվականի աշխատանքային ծրագիրը: Անդրադարձ է կատարվել առաջիկա տարվա ընթացքում համագործակցության հիմնական ուղղություններին, ընդգծվել է համատեղ աշխատանքի կարևորությունը նոտարական գործունեության միասնական պրակտիկայի ձևավորման, մասնագիտական կարողությունների զարգացման և նոտարական ծառայությունների որակի բարձրացման գործում։ ՀՀ նոտարական պալատի Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանի առաջարկով ԱՊՀ երկրների բազային կազմակերպության 2026 թվականի աշխատանքային ծրագրում ներառվել են նաև նոտարների մասնագիտական էթիկայի նորմերի, միասնական վարքականոնի մշակման, դրա պահպանման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև թվային ժառանգության ձևակերպման և փոխանցման գործընթացում միասնական մոտեցումների մշակման և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերը: