ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

31/12/2025

 

Նոր տարին թող սկսվի հույսով, հավատով և մեծ սպասումներով դեպի ամենալուսավոր ապագան: Թող 2026 թվականը լինի խաղաղության ու առաջընթացի տարի՝ զերծ փորձություններից, կորուստներից և ցնցումներից։ Թող այն լինի միասնականության, կայուն զարգացման և բարգավաճման տարի։ Սիրելի՛ գործընկերներ, խորապես շնորհակալ եմ ձեզ անցնող տարվա ընթացքում հայկական նոտարիատի զարգացման գործում ձեր ցուցաբերած նվիրվածության, պատասխանատվության և մեր արդյունավետ համագործակցության համար։ Ձեր մասնագիտական ներդրումը կարևոր դեր ունի նոտարիատի կայացման գործում։ Լիահույս եմ, որ առաջիկա տարում ևս համատեղ ջանքերով ու նպատակային աշխատանքով կշարունակենք կյանքի կոչել նոր նախաձեռնություններ և բարեփոխումներ։ Սիրելի՛ հայրենակիցներ, 2026-ին թող երջանկությունն ու հաջողությունը լինեն ձեր անբաժան ուղեկիցը: Թող գալիք տարին նշանավորվի նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով: Մաղթում եմ առողջություն, ներքին խաղաղություն ու ընտանեկան ջերմություն: Եվս մեկ անգամ շնորհավորելով գալիք տոները՝ մաղթում եմ, որ Նոր տարին ձեր կյանք մտնի լույսով՝ իր հետ բերելով նոր հնարավորություններ ու նվաճումներ։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ