ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՆՈՏԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՆՈՏԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

02/10/2025

 

Հոկտեմբերի 2-ին՝ Լատինական նոտարիատի միջազգային միության հիմնադրման օրը, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը, նշվում է մեր մասնագիտական տոնը: Այս օրը լավ առիթ է արժևորելու նոտարի պատասխանատու աշխատանքը՝ ի նպաստ իրավական պետության ամրապնդման։ Մեծ է նոտարի դերն իրավական համակարգի հզորացման, քաղաքացու օրինական շահերի պաշտպանության հարցում: Նոտարի պաշտոնը ստանձնելիս մենք պատասխանատվություն ենք վերցնում լինել արդար և անկողմնակալ։ Կատարել ծառայողական պարտականությունները՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով խղճի և պատվի հետ, միշտ և ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը: Այս մեծ պատասխանատվության գիտակցումը կնպաստի նոտարական համակարգի շարունակական զարգացմանը և հանրային մեծ վստահության նվաճմանը: Հարգելի՛ գործընկերներ, ես մաղթում եմ, որ ձեր առաքելությունն ու ջանքերը լինեն իսկապես գնահատված: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս համայնքի մի մասնիկն ու իմ ներդրումն ունենալ նոտարիատի բարեփոխման գործում: Այս ճանապարհին մեր առջև խնդիր ենք դրել շարժվել ժամանակին համընթաց, արդիականացնել ու պարզեցնել նոտարական գործողությունների կատարման ընթացակարգերը, դրանք քաղաքացիների համար դարձնել ավելի հասկանալի, ավելի մատչելի ու արագ, էլ ավելի մեծացնել մեր նկատմամբ թե՛ քաղաքացիների, թե՛ պետության վստահության մակարդակը: Սիրելի՛ գործընկերներ, ես բարձր եմ գնահատում ձեր ծառայությունը, մասնագիտական բարեխղճությունը և նվիրվածությունը։ Ձեր աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքներ, այլև մարդկային բարձր որակներ: Խնդրանքս է՝ համատեղ ջանքերով ու նվիրումով էլ ավելի բարձրացնել նոտարի անունն ու հեղինակությունը: Հարգելի՛ նոտարներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նոր ձեռքբերումներ, առողջություն և անձնական երջանկություն։ Թող ձեր աշխատանքը միշտ արժևորված լինի հասարակության կողմից:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ