ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունն Էդինբուրգում մասնակցել է միջազգային համաժողովի

ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունն Էդինբուրգում մասնակցել է միջազգային համաժողովի

08/09/2025

 

ՀՀ նոտարական պալատի պատվիրակության կազմում էին ՀՀ նոտարական պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը, նոտարներ Մարինե Մանուկյանը, Հասմիկ Հարությունյանը, Աննա Թովմասյանը, Դիաննա Բեգլարյանը, Անուշ Ղուշչյանը, Աստղիկ Մազմանյանը, Նաիրա Մանուչարյանը և Արևիկ Ավետիսյանը: Միջազգային համաժողովը հյուրընկալել էր տարբեր պետությունների նոտարների, իրավական այլ ոլորտների, ինչպես նաև քաղաքական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով նպաստել իրավական համակարգերի միջև երկխոսության ծավալմանը։ Համաժողովի առանցքային թեման էր «Նոտարիատը՝ կամուրջ իրավական համակարգերի միջև», որի շրջանակում քննարկվել են ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև նոտարական փաստաթղթերի միջազգային շրջանառությանն առնչվող խնդիրներ։ Համաժողովի ընթացքում ներկայացվել են մասնակից պետություններում նոտարի մասնագիտության առանձնահատկությունները, քննարկվել են նաև քաղաքացիական և նախադեպային իրավունքի համակարգերում նոտարական ակտերի տարբերությունները, ինչպես նաև նոտարական փաստաթղթերի միջազգային շրջանառության սկզբունքները:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ