ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

15/07/2025

Ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, խորացնել նրանց ակադեմիական գիտելիքները և օգնել պատկերացում կազմել նախարարության աշխատանքների մասին։ ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ապագա իրավաբաններին ներկայացրել է, թե ով է նոտարն ու ինչ առաքելություն ունի, ինչ գործողություններ է իրականացնում: Լիլիթ Մուրադյանն անդրադարձել է նաև վերջին տարիներին նոտարին պատվիրակված նոր գործառույթներին, դրանց իրականացման առանձնահատկություններին: Դասախոսությունը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում քննարկվել են ապագա իրավաբաններին հետաքրքրող մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ համատեղ սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, դեպոզիտի ընդունումը, իրավաբանական նշանակության փաստերի հաստատումը, ապացույցների ապահովման նպատակով վկային հարցաքննելը և այլ հարցեր:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ