ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11/07/2025

 

ԱՊՀ երկրների նոտարական պալատների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրներում անշարժ գույքի ձեռքբերման և օտարման օրենսդրական և գործնականում հանդիպող առանձնահատկությունները: Քննարկման առանցքում են եղել նոտարների և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ԱՊՀ պետություններում անշարժ գույքի օտարման պայմանագրերի նոտարական վավերացման առաձնահատկություններին, երբ գործարքի կողմերից մեկը օտարերկրյա քաղաքացի է, անչափահաս կամ անգործունակ: ՀՀ նոտարական պալատի Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը կլոր սեղան-քննարկմանն իր զեկույցում ներկայացրել է անշարժ գույքի ձեռքբերման և օտարման օրենսդրական և գործնական առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում: ԱՊՀ պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչներին, հատկապես, հետաքրքրել է կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում: Կլոր սեղան-քննարկման արդյունքներով որոշվել է ԱՊՀ պետությունների նոտարների ներկայացրած օրենսդրական առանձնահատկությունները դիտարկել անշարժ գույքի գործարքներին վերաբերող մոդելային օրենքներ մշակելիս։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ