ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Մասնագիտական քննարկումներ, համագործակցության նոր հեռանկարներ. ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը Փարիզում էր

Մասնագիտական քննարկումներ, համագործակցության նոր հեռանկարներ. ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը Փարիզում էր

10/06/2025

 

Պատվիրակության կազմում էին Պալատի վարչության անդամ Սամվել Ղարիբյանը, նոտարներ Ռոզա Բեկչյանն ու Ռուզաննա Տոնոյանը: Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՀՀ նոտարական պալատի պատվիրակությանն իր գրասենյակում հյուրընկալել է Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալլիեզը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լատինական նոտարիատի միջազգային միության կազմում ՀՀ նոտարական պալատի ծավալած գործունեությանը, ինչպես նաև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՀՀ նոտարական պալատի նախագահը պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում համագործակցության հուշագրեր կնքել ինչպես Ֆրանսիայի նոտարների բարձրագույն խորհրդի, այնպես էլ Փարիզի նոտարական պալատի հետ: ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը փորձի փոխանակման նպատակով այցելել է նաև Ֆրանսիայում հայազգի նոտար Արման Չեկլյանի գրասենյակ, տեղում ծանոթացել Ֆրանսիայում նոտարական գործողությունների իրականացման, ինչպես նաև նոտարական արխիվի վարման սկզբունքներին: ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, հանդիպել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանի և դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոտարիատի ոլորտում ՀՀ նոտարական պալատի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության միջև համագործակցության մի շարք հարցեր:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ