ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը մասնակցել է Տաշքենդի միջազգային իրավաբանական համաժողովին

ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը մասնակցել է Տաշքենդի միջազգային իրավաբանական համաժողովին

03/06/2025

 

մայիսի 29-30-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է «Tashkent Law Spring» միջազգային իրավաբանական համաժողովին: Երկու տարին մեկ անգամ հրավիրվող համաժողովը հանդիսանում է Կենտրոնական Ասիայի՝ իրավունքի և նոտարիատի ոլորտի միջազգային ամենամեծ միջոցառումներից մեկը, որի նպատակն է ստեղծել բաց երկխոսության հարթակ ինչպես իրավունքի, այնպես էլ միջազգային հարաբերությունների և տնտեսագիտության ոլորտների մասնագետների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Միջազգային IV համաժողովին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչներ, նոտարներ Վահե Հովհաննիսյանը, Տաթևիկ Մինասյանը, Անի Մութաֆյանը և Նարինե Խաչատրյանը: «Tashkent Law Spring» միջազգային իրավաբանական համաժողովի գլխավոր թեման էր «Թվային դարաշրջան. իրավական հայացք դեպի ապագա»։ ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը մասնակցել է պաշտոնական նիստերի և պանելային քննարկումների, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել թվային նոտարիատի զարգացման, ինչպես նաև նոտարական փաստաթղթերի էլեկտրոնային արխիվացման հնարավորություններին: Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվել են նաև էլեկտրոնային ապոստիլի և նոտարական ակտերի փոխադարձ ճանաչման, ինչպես նաև կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի և հաշտարարության ինստիտուտի զարգացմանն առնչվող հարցեր:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ