ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07/04/2025

 

Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին՝ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը, ես մաղթում եմ, որ բոլոր կանայք ստանան մայր դառնալու ու մայրության բերկրանքը զգալու այդ աստվածային օրհնությունը: Աստվածային օրհնություն է նաև մայր ունենալը: Նրա կողքին լուծելի են բոլոր խնդիրներն ու բուժելի՝ բոլոր հիվանդությունները: Թող մայրական սերն ու օրհնանքը ուղեկից լինեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում, ջերմացնեն ձեզ ու լուսավորեն ձեր ճանապարհը: Սիրելի՛ մայրեր, դուք միայն եղեք առողջ ու ձեր զավակների կողքին։ Դուք մեր կյանքի ու երջանկության աղբյուրն եք: Թող որ լինեք շատ սիրված ու գնահատված ու ձեր զավակների կողմից ստանաք այնքան հոգատարություն ու ջերմություն, որքան տվել եք նրանց ամբողջ կյանքի ընթացքում: Սիրելի՛ կանայք և աղջիկներ, այս լուսավոր տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, երջանկություն, ներդաշնակություն և մեծ հաջողություններ:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ