Նոտարական համայնքի կայացման, զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Լիլիթ Մուրադյանը պատվոգրերով և հուշամեդալներով է պարգևատրել նոտարներ Վերա Աբաջյանին և Սոնյա Պողոսյանին: 20 տարվա նոտարական գործունեության, նոտարիատի կայացման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է նաև նոտար Նունե Սարգսյանը: Գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման համակարգի կայացման գործում ունեցած մեծ ներդրման համար շնորհակալագրերով են պարգևատրվել նոտարներ Լինա Հովսեփյանը, Վահե Հովհաննիսյանը, Նոննա Քամալյանը, Ավետիք Պապինյանը, Անի Մութաֆյանը և Լուսինե Սանթոյանը: ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել նաև Պալատի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների. աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանին, մամուլի խոսնակ, հանրային կապերի պատասխանատու Անահիտ Հովհաննիսյանին, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսանդր Կիրակոսյանին և հաշվապահ Գայանե Մուրադյանին: Հաշվետու ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ նոտարական պալատի վարչությունն էլ իր հերթին պարգևատրել է Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանին՝ ՀՀ նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումները նախաձեռնելու, դրանք լավագույն ձևով կազմակերպելու համար ներդրած ջանքերի, ինչպես նաև հայկական նոտարիատի միջազգային հեղինակության բարձրացման գործում ունեցած մեծ ավանդի համար: