ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչ Նոննա Քամալյանը վեբինարի ընթացքում ներկայացրել է ՀՀ նոտարների պրակտիկայում ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկները: Նոննա Քամալյանն իր զեկույցում անդրադարձել է միջազգային ժառանգական գործերի վարման առանձնահատկություններին և այն կարգավարող օրենսդրական դաշտին: Նոննա Քամալյանն իր միջազգային գործընկերներին առաջարկել է ավելի արդյունավետ համագործակցել միջազգային ժառանգական գործերի վարման ընթացքում, գտնել նոր մեխանիզմներ տեղեկությունների արագ փոխանակման համար՝ ԱՊՀ պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով, որպեսզի միջազգային տարր պարունակող ժառանգական բարդ գործերը հնարավորության սահմաններում ստանան արագ լուծում։ Այս համատեքստում Նոննա Քամալյանը բարձր է գնահատել Նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության նախաձեռնած հանդիպումները՝ համագործակցության արդյունավետ հարթակներ և հնարավորություններ գտնելու տեսանկյունից: