ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Հաշտարարությունը՝ որպես հասարակության խնդիրների լուծման իրավական գործիք. Ներկայացվել է ԱՊՀ երկրների փորձն ու զարգացման հեռանկարները

Հաշտարարությունը՝ որպես հասարակության խնդիրների լուծման իրավական գործիք. Ներկայացվել է ԱՊՀ երկրների փորձն ու զարգացման հեռանկարները

19/12/2024

 

Քննարկման թեման հաշտարարությունն էր՝ որպես հասարակության խնդիրների լուծման իրավական գործիք: Միջազգային համաժողովի մասնակից նոտարներն ու հաշտարարները ներկայացրել են իրենց երկրներում հաշտարարության ինստիտուտի կայացման փուլերը, պրակտիկան և զարգացման հեռանկարները: ՀՀ նոտարական պալատի Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ներկայացրել է հայկական կողմի զեկուցողներին՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանին և խորհրդի անդամ Անի Համբարձումյանին: Արտոնագրված հաշտարարներ Վանիկ Մարգարյանն ու Անի Համբարձումյանն իրենց զեկույցներում ներկայացրել են Հայաստանում հաշտարարության դերը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները: Անդրադարձել են նաև հաշտարարությունը կարգավորող օրենսդրական դաշտին, առանձնահատկություններին ու սպասվող օրենսդրական փոփոխություններին: Համաժողովի մասնակիցները պայմանավորվել են հանդիպման արդյունքներով ստորագրել ԱՊՀ երկրների հաշտարարների միջև համագործակցության մտադրությունների մասին հռչակագիր:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ