Երկօրյա համաժողովի ընթացքում տարբեր պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչները, հրավիրված փաստաբանները քննարկել են նոտարիատի դերը ամուսնաընտանեկան իրավահարաբերությունների կարգավորման գործընթացում:
ՀՀ նոտարական պալատի պատվիրակության կազմում էին նոտարներ Ռոզա Բեկչյանը, Տաթևիկ Մինասյանը, Արևիկ Ավետիսյանն ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը: ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչ Տաթևիկ Մինասյանն իր զեկույցում ներկայացրել է ամուսնաընտանեկան իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտն ու այդ հարաբերությունների կարգավորման գործընթացում նոտարի դերն ու լիազորությունները: Միջազգային համաժողովի մասնակից նոտարները քննարկել են նաև ամուսնաընտանեկան իրավահարաբերությունների կարգավորման գործընթացում թվային գործիքների անհրաժեշտությունը և միազգային տարր պարունակող ամուսնաընտանեկան իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները: