Տեղեկատու » Հայտարարություններ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25/11/2024
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ ՀՀ նոտարները մասնակցում են ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացին։ Հնարավոր անհարմարություններից խուսափելու համար՝ խնդրում ենք նախքան նոտարական գրասենյակներ այցելելը նոտարի ներկայության կամ բացակայության մասին տեղեկությունը ճշտել www.e-notary.am կայքի «նոտարներ» բաժնում տեղադրված համապատասխան հեռախոսահամարների միջոցով։