ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08/03/2024

Այս տոնը, իհարկե, գեղեցիկի մասին է, բայց բովանդակությունը շատ ավելի խորն է. իրավահավասար, իրավատեր, գիտակից, կայացած, ինքնաճանաչ, ինքնաիրացման մեծ հնարավորությամբ կանանց մասին է։ Ուրախ եմ, որ ժամանակակից աշխարհում թվարկածներս իրականություն են, ոչ թե երազանք, թեև ցավոք ասածս աշխարհի ոչ բոլոր կետերին է վերաբերում։ Ուրախ եմ, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ մեծամասամբ պաշտպանված են կանանց իրավունքները։ Հպարտ եմ, որ մեզ մոտ այս գործընթացը դեռ շատ վաղուց է սկսվել, ավելի վաղ, քան այժմյան ժողովրդավարության կենտրոններ համարվող երկրներում։ Չեմ զլանա ևս մեկ անգամ ասել, որ դեռ Հայաստանի Առաջին Հանրապետությունում կանայք արդեն ունեին թե՛ ընտրելու, թե՛ ընտրվելու իրավունք։
Հայաստանում կանանց դերը մեծ է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ու այդ ներգրավվածությունը գնալով ավելի է ընդլայնվում։ Նոտարական համայնքի մեծ մասն էլ , ինչպես նկատել եք, կանայք են։ Սիրելի՛ կանայք, մենք էլ մեր գործիքակազմի շրջանակում պատրաստ ենք աջակցել բոլորիդ ձեր իրավունքների պաշտպանության հարցում։ Լիահույս եմ, որ մի օր աշխարհի բոլոր կանայք կունենան լիակատար ազատություն, աշխատելու, ստեղծագործելու, ինքնաիրացվելու մեծ հնարավորություններ, որոնք նրանք կօգտագործեն աշխարհում արդարությունը, բարին ու գեղեցիկը ավելացնելու համար։ Սիրելի՛ կանայք, ձեզ երջանկություն եմ մաղթում. իրական երջանկություն։ Միշտ եղեք սիրված ու արժևորված, ներդաշնակ, ինքնաբավ ու հուսավառ, գնացեք ձեր երազանքների հետևից, երբեք մի կորցրեք ձեր փայլն ու յուրահատկությունը։ Ինչպես ամեն տարի՝ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել հերոսածին մայրերին, որոնց հաջողվել է դաստիարակել հայրենասեր ու սկզբունքային զավակներ։ Ձեզ անսահման ուժ ու համբերություն եմ մաղթում։ Խոնարհումս ձեր զավակների հիշատակին։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ