ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Թվայնացումը մարտահրավեր չէ, ժամանակի պահանջ է, որին համահունչ պետք է կարողանա առաջ շարժվել նաև նոտարական համայնքը

Թվայնացումը մարտահրավեր չէ, ժամանակի պահանջ է, որին համահունչ պետք է կարողանա առաջ շարժվել նաև նոտարական համայնքը

11/12/2023

Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ նոտարական պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը, նոտարներ Նունե Սարգսյանը, Արևիկ Ավետիսյանն ու Նաիրա Մանուչարյանը:

ՀՀ նոտարական պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանում թվային նոտարիատ ստեղծելու ուղղությամբ կատարված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը:
«Այսօր մենք՝ բոլորս, խոսում ենք ժամանակի մարտահրավերների մասին, որոնց, կարծում եմ՝ պետք է ոչ թե դիմագրավել, այլ պետք է պատրաստակամ ընդունել դրանք, չէ՞ որ նոր մարտահրավերներին համապատասխան լուծումների փնտրտուքն է մեր աշխատանքը դարձնում ավելի արդյունավետ, արագ ու հասցեական: Թվայնացումը մարտահրավեր չէ, ժամանակի պահանջ է, որին համահունչ պետք է կարողանանք առաջ շարժվել: Հայաստանի նոտարական համայնքն ամենօրյա աշխատանքով է փորձում բարեփոխվել ժամանակի այդ պահանջներին համապատասխան »,-նշել է ՀՀ նոտարական պալատի փոխնախագահը:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ