ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈւՅԹԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈւՅԹԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

09/06/2023

«Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը լրացումներ է նախատեսում նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ նախագծի` նոտարները և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կառավարության սահմանած կարգով փոխանակում են մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, կատարողական վարույթի մահացած մասնակիցների ժառանգության ընդունման, ժառանգությունն ընդունած, այդ թվում՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների, մահացած պարտապանի ժառանգության վկայագրի բովանդակության (ժառանգական գույքի) մասին տեղեկությունները:
Նախատեսված այս և նոտարիատին առնչվող այլ փոփոխությունների ու լրացումների մասին ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները ներկայացրել են նոտարական համայնքի դիրքորոշումը:
Քննարկմանը մասնակցել են նաև բանկային և վարկային ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Ի դեպ` «Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին կարելի է ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, որտեղ այն ներկայացված է հանրային քննարկման:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ